Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (նյութատեխնիկական վարչության տեխնիկական սպասարկման ապահովման բաժնում)
հուլիսի 20, 2026
Հայտարարություն
Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (նյութատեխնիկական վարչության տեխնիկական սպասարկման ապահովման բաժնում)
1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիր՝
Միասնական սոցիալական ծառայության նյութատեխնիկական վարչության տեխնիկական սպասարկման ապահովման բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Ծառայության ապրանքանյութական ապահովվածության իրականացման, համակարգչային, հեռախոսային ցանցերի, ինչպես նաև Ծառայությունում գործող տեխնիկական և ծրագրային միջոցների անխափան աշխատանքների, դրանց նախագծման, ընդլայնման, արդիականացման և նորոգման աշխատանքներով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել Ծառայության նյութատեխնիկական վարչության տեխնիկական սպասարկման ապահովման բաժնի կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթների իրականացման ծավալների կտրուկ ավելացման դեպքով ներգրավել փորձագետ:
2. Փորձագետ ներգրավելու ժամկետը 3 (երեք) ամիս է:
3. Փորձագետի պարտականություններն են՝
· իրականացնել Ծառայության տեխնիկական սպասարկման, համակարգչային տեխնիկայի և սարքավորումների ընդունման, ինչպես նաև դրանց արդյունավետ և նպատակային բաշխման աշխատանքները,
· իրականացնել համակարգչային տեխնիկայի և սարքավորումների տեսանկյունից Ծառայության ապրանքանյութական ապահովվածության (հագեցվածության) առկա վիճակի դիտարկման, գնահատման ու Ծառայության համակարգչյանին տեխնիկայի և այլ սարքավորումների բազան արդյունավետ և հեռանկարային ձևավորելու, գույքը բաշխելու, օգտագործելու, պահպանելու ուղղությամբ առաջարկությունների ներկայացման աշխատանքները,
· իրականացնել Ծառայության աշխատակազմին աշխատանքային անհրաժեշտ համակարգչային տեխնիկայով և այլ սարքավորումներով ապահովման աշխատանքները,
· իրականացնել Ծառայության համակարգչային, հեռախոսային ցանցերի, ինչպես նաև ընդգրկված տեխնիկական և ծրագրային միջոցների անխափան աշխատանքը, դրանց նախագծման, կառուցման, ընդլայնման, արդիականացման և նորոգման աշխատանքները,
· իրականացնել Ծառայության էլեկտրոնային փոստի անվտանգ և անխափան աշխատանքը,
· մասնակցել Ծառայության համակարգչային տեխնիկայի և սարքավորումների ընթացիկ և հիմնական վերանորոգում կատարելու ծրագրերի մշակմանն ու անհրաժեշտ նախահաշիվների կազմման աշխատանքներին,
· իրականացնել Ծառայության համար անհրաժեշտ համակարգչային տեխնիկայի և դրանց համար օգտագործվող կապի պահանջի ուսումնասիրման, գնման հայտերի կազմման և գնված տեխնիկայի վերաբերյալ եզրակացության տրամադրման աշխատանքները,
· իրականացնել Ծառայության հերթագրման սարքերի ամենամյա տեխնիկական բնութագրերի կազմման, և մրցույթը հաղթած սպասարկող ընկերության հետ աշխատանքների իրականացման կազմակերպման և գործընթացի վերահսկման աշխատանքները,
· իրականացնել համապատասխան տեխնիկական միջոցների նոր օգտվողների օգտանունների, գաղտնաբառերի, էլ․ հասցեների բացման, ինչպես նաև ապաակտիվացման հայտերի ստեղծման և գործընթացի վերահսկողության աշխատանքները,
· իրականացնել Ծառայության փաստաթղթաշարժի Mulberry 2.0 համակարգում նոր օգտվողների ստեղծման, օգտանունների և գաղտնաբառերի, համապատասխան իրավասությունների տրամադրման, օգտվողի էջի, մոռացված գաղտնաբառերի վերականգնման, ազատված աշխատակիցների էջերի կասեցման աշխատանքները,
· իրականացնել մատնահետքի, հերթագրման սարքերի և ինֆորմացիոն տերմինալների սպասարկման գնման հայտերի կազմման աշխատանքները,
· իրականացնել մատնահետքերի սարքերի կառավարման, գործընթացի վերահսկման, սպասարկող կազմակերպության հետ մշտական կապի, ավելացված մատնահետքերի բնականոն աշխատանքի, ազատվածների ապաակտիվացման, աշխատակիցների հաճախումների վերաբերյալ հաշվետվությունների տրամադրման աշխատանքները,
· իրականացնել տեսախցիկների տեղադրման, համապատասխան կարգավորումների կատարման, դրանց տեսաձայնագրությունների պահպանման, անհրաժեշտության դեպքում դրանց տրամադրման գործընթացի աշխատանքները,
· մասնակցել համակարգչային և հարակից տեխնիկայի տեսանկյունից Ծառայության նյութական արժեքների տարեկան գույքագրման և դուրս գրման աշխատանքներին,
· իրականացնել Ծառայության հեռախոսահամարների ելքային զանգերի հնարավորության տրամադրման և ելքային զանգերի արգելափակման աշխատանքները,
· իրականացնել Ծառայության տարածքային կենտրոններում կառավարական կապի շահագործման գործընթացի կազմակերպման, վերահսկման, աշխատակիցներին հեռահար (VPN) աշխատելու համար նախատեսված ծրագրերի տեղադրման և սպասարկման աշխատանքները,
· իրականացնել «Նորք» ՍԾՏԻԿ» հիմնադրամի հետ համատեղ, համակարգչային տեխնիկայի, քարթրիջների լիցքավորման, վերանորոգման, դետալների վերանորոգման, անհրաժեշտության դեպքում փոխարինման գործընթացի վերահսկման աշխատանքները,
· իրականացնել իր գործառնությունների պատշաճ ձևակերպման, հաշվետվությունների և անհրաժեշտ այլ փաստաթղթերի կազմման աշխատանքները,
· ուսումնասիրել Ծառայության տարածքային կենտրոններում կառավարական կապի շահագործման գործընթացի կազմակերպման, վերահսկման, աշխատակիցներին հեռահար (VPN) աշխատելու համար նախատեսված ծրագրերի տեղադրման և սպասարկման աշխատանքները:
4. Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
· Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն
· բարձրագույն կրթություն,
· հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ, կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ տնտեսագիտության կամ ֆինանսավարկային, կամ սոցիալական, կամ տրանսպորտի, կապի, նյութատեխնիկական մատակարարման և իրացման բնագավառներում` երեք տարվա աշխատանքային ստաժ,
· ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի իմացություն և իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
· MS Windows, MS Word, MS Excell համակարգչային ծրագրերով աշխատելու ունակություն
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի հուլիսի 23-ը:
6. Աշխատանքի վայր՝
ՀՀ ք. Երևան, Մամիկոնյանց 39/ա:
7. Հայտարարություն սահմանափակումների բացակայության մասին՝
Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
8. Ընտրություն կատարելու եղանակն է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը:
9. Պահանջվող փատաթղթերն են՝
· դիմում (ձևը լրացվում է տեղում),
· անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի պատճենը),
· բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
· աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
· արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի՝ գրառում արված բոլոր էջերի պատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը,
· մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
· հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ սահմանված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):
10. Փաստաթղթերի ընդունման կարգը՝
Քաղաքացին պահանջվող փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ միասին ներկայացնում է անձամբ: Տեղում փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն:
11. Դիմումներն ընդունվում են Միասնական սոցիալական ծառայության վարչական շենքում՝ ք. Երևան, Նալբանդյան 13 հասցեում, հեռախոսահամար՝ 060-652-734, էլ. փոստի հասցե՝ narine.hakobyan@socservice.am: Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 930-ից մինչև 1230-ը: