Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (սոցիալական աշխատանքի և սոցիալական ծառայությունների վարչության սոցիալական աշխատանքի մեթոդական աջակցության և սուպերվիզիայի բաժնում)
հուլիսի 01, 2026
Հայտարարություն
Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (սոցիալական աշխատանքի և սոցիալական ծառայությունների վարչության սոցիալական աշխատանքի մեթոդական աջակցության և սուպերվիզիայի բաժնում)
1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիր՝
Ծառայության սոցիալական աշխատանքի և սոցիալական ծառայությունների վարչության (այսուհետ՝ Վարչություն) տարաբնույթ աշխատանքները (ինտեգրված սոցիալական, այդ թվում՝ սոցիալական աշխատանքի ծառայությունների մատուցման վերաբերյալ գործնական և մեթոդական աջակցության տրամադրման, ինչպես նաև տարածքային մակարդակում կնքված սոցիալական համագործակցության կողմ հանդիսացող այլ կազմակերպությունների սոցիալական աշխատանքի մասնագետներին գործառնական և մեթոդական աջակցության տրամադրման աշխատանքները և այլն)՝ փոփոխություններով պայմանավորված նոր իրողություններին համահունչ կազմակերպելու, ինչպես նաև կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթի իրականացման ծավալների կտրուկ ավելացման դեպքով անհրաժեշտություն է առաջացել Վարչության սոցիալական աշխատանքի մեթոդական աջակցության և սուպերվիզիայի բաժնում (այսուհետ` Բաժին) ներգրավել փորձագետ:
2. Փորձագետ ներգրավելու ժամկետը 2 (երկու) ամիս է:
3. Փորձագետի պարտականություններն են՝
· իրականացնել ընտանիքի սոցիալական գնահատման և սոցիալական աջակցության տեղեկատվական ենթահամակարգի գործառնության, խնդիրների վեր հանման, կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների ներկայացման աշխատանքները,
· իրականացնել ընտանիքի սոցիալական գնահատման և սոցիալական աջակցության (սոցիալական դեպքի վարման) տեղեկատվական ենթահամակարգում առկա հիմնախնդիրների ուսումնասիրման, դրանց լուծման նպատակով առաջարկությունների ներկայացման աշխատանքները,
· իրականացնել տարածքային կենտրոններին ինտեգրված սոցիալական, այդ թվում՝ սոցիալական աշխատանքի ծառայությունների մատուցման, սոցիալական աշխատանքի գործնական և մեթոդական աջակցության տրամադրման աշխատանքները,
· իրականացնել տեղական ինքնակառավարման մարմինների, ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև տարածքային մակարդակում կնքված սոցիալական համագործակցության կողմ հանդիսացող այլ կազմակերպությունների սոցիալական աշխատանքի մասնագետներին գործնական և մեթոդական աջակցության տրամադրման աշխատանքները,
· իրականացնել իրավակիրառ պրակտիկայի խնդիրների վեր հանման, լուծման առաջարկությունների ներկայացման աշխատանքները,
· իրականացնել սոցիալական աշխատողների մասնագիտական կարողությունների կարիքների գնահատման, շարունակական մասնագիտական զարգացմանն ուղղված առաջարկությունների ներկայացման աշխատանքները,
· ըստ անհրաժեշտության մասնակցել համակարգող խորհուրդների նիստերին, ինչպես նաև սոցիալական դեպքի քննարկումներին,
· իրականացնել «Սոցիալական աջակցության մասին» օրենքով նախատեսված համակարգող խորհուրդների հետ համագործակցության աշխատանքները,
· իրականացնել սոցիալական ծառայությունների տրամադրման բնագավառում գործող միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության աշխատանքները,
· իր իրավասության սահմաններում մասնակցել Ծառայության ընթացիկ և հեռանկարային ծրագրերի մշակմանը, դրանց իրականացումն ապահովող աշխատանքներին,
· իրականացնել քաղաքացիների ընդունելության, նրանց գրավոր դիմումների և բողոքների քննարկելու և պատասխանելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում դրանցում հաղորդվող՝ Ծառայությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների ուսումնասիրման աշխատանքները,
· իրականացնել օրենսդրությամբ Ծառայությանը վերապահված լիազորությունների հետ կապված այլ գործառույթների իրականացման աշխատանքները:
4. Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
· Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
· բարձրագույն կրթություն,
· հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ, կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ սոցիալական, կամ կադրերի և մասնագիտական կողմնորոշման բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ,
· ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի և իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
· MS Windows, MS Word, MS Excell համակարգչային ծրագրերով աշխատելու իմացություն:
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի հուլիսի 6-ը:
6. Աշխատանքի վայր՝
ՀՀ, ք. Երևան, Կ.Ուլնեցու 68:
7. Հայտարարություն սահմանափակումների բացակայության մասին՝
Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
8. Ընտրություն կատարելու եղանակն է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը:
9. Պահանջվող փատաթղթերն են՝
· դիմում (ձևը լրացվում է տեղում),
· անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի պատճենը),
· բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
· աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
· արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի՝ գրառում արված բոլոր էջերի պատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը,
· հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ սահմանված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):
10. Փաստաթղթերի ընդունման կարգը՝
Քաղաքացին պահանջվող փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ միասին ներկայացնում է անձամբ: Տեղում փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն:
11. Դիմումներն ընդունվում են Միասնական սոցիալական ծառայության վարչական շենքում՝ ք. Երևան, Նալբանդյան 13 հասցեում, հեռախոսահամար՝ 060-65-27-34, էլ. փոստի հասցե՝ narine.hakobyan@socservice.am: Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 930-ից մինչև 1230-ը: