Փորձագետի հայտարարություններ

Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (քարտուղարության ընդհանուր բաժնում)

հուլիսի 22, 2026

Հայտարարություն

 

Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (քարտուղարության ընդհանուր բաժնում)

 

1.    Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիր՝

Միասնական սոցիալական ծառայության քարտուղարության ընդհանուր բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգում դիմումների ու գրությունների ընդունման, մուտքագրման և հաշվառման, մուտքագրվող, ելքագրվող գրությունների, փաստաթղթերի ամբողջականության ստուգման և կանոնակարգման, դրանց առաքման կազմակերպման, ինչպես նաև գործավարության հետ կապված տարաբնույթ աշխատանքների (տեղեկանքների, արձանագրությունների, հաշվետվությունների կազմման և այլն) ծավալի ավելացմամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել Ծառայության քարտուղարության ընդհանուր բաժնի գործառույթների պատշաճ կազմակերպման համար, ինչպես նաև  կանոնադրական  խնդիրներից բխող որոշակի գործառույթի ծավալի կտրուկ ավելացման դեպքով ներգրավել փորձագետ:

 

2.    Փորձագետ ներգրավելու ժամկետը 1 (մեկ) տարի է:

 

3.   Փորձագետի  պարտականություններն են՝

·        իրականացնել Ծառայությունում փոստով, առձեռն, փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգով ստացված դիմումները, գրությունները համապատասխան համակարգով մուտքագրելու և ելքագրելու աշխատանքները,

·        իրականացնել Ծառայության հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների  ղեկավարներին ամենօրյա կատարվելիք հանձնարարականների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման աշխատանքները,

·        իրականացնել հսկողություն Ծառայության պետի, գլխավոր քարտուղարի հրամանների և հանձնարարականների կատարման ժամկետների իրականացման աշխատանքների նկատմամբ,

·        իրականացնել Ծառայության պետի, գլխավոր քարտուղարի հրամանների, հանձնարարականների տրամադրումը  Ծառայության հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներին,

·        իրականացնել Ծառայության հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների  փաստաթղթաշրջանառության ճիշտ կազմակերպումը, ինչպես նաև դրանց ապահովմանն առնչվող ուսումնասիրությունների աշխատանքները,

·        իրականացնել մուտքագրված փաստաթղթերի և դիմումների, տրված հրամանների, ցուցումների, հանձնարարականների ժամկետների խախտման մասին ցանկի կազմման, Ծառայություն հասցեագրված գրությունների ստուգման, մշակման և մուտքագրման աշխատանքները,

·        իրականացնել հաշվետվությունների, տեղեկանքների, առաջարկությունների և այլ գրությունների կազմման աշխատանքները,

·        իրականացնել ելքագրվող փաստաթղթերն առաքման ներկայացնելու աշխատանքները:

 

 

4.   Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝

·        Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն

·        բարձրագույն կրթություն,

·        հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ, կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ փաստաթղթավարության բնագավառում`  երեք տարվա աշխատանքային ստաժ,

·        ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի իմացություն և իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,

·        MS Windows, MS Word, MS Excell համակարգչային ծրագրերով աշխատելու ունակություն

 

5.   Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի հուլիսի 28-ը:

 

6.   Աշխատանքի վայր՝

     ՀՀ ք. Երևան, Նալբանդյան 13:

 

7.    Հայտարարություն սահմանափակումների բացակայության մասին՝

Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում: 

 

8.   Ընտրություն կատարելու եղանակն է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի  ուսումնասիրությունը:

 

9.    Պահանջվող փատաթղթերն են՝

·         դիմում (ձևը լրացվում է տեղում),

·         անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը  նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի պատճենը),

·         բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի  պատճենը,

·         աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենը,

·         արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի՝ գրառում արված բոլոր էջերի պատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը,

·         մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,

·         հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ սահմանված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):

 

10. Փաստաթղթերի ընդունման կարգը՝

Քաղաքացին պահանջվող փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ միասին ներկայացնում է անձամբ: Տեղում փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն:

 

11. Դիմումներն ընդունվում են Միասնական սոցիալական ծառայության վարչական շենքում՝ ք. Երևան, Նալբանդյան 13 հասցեում, հեռախոսահամար՝ 060-652-734, էլ. փոստի հասցե՝ narine.hakobyan@socservice.am: Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 930-ից մինչև 1230-ը: