Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնում)
օգոստոսի 17, 2026
Հայտարարություն
Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնում)
1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիր՝
Միասնական սոցիալական ծառայության իրավաբանական վարչությանը վերապահված լիազորությունների իրականացման շրջանակներում, նախատեսվում է Ծառայությանը ներկայացվող և Ծառայության կողմից մշակվող համապատասխան նորմատիվ իրավական ակտերի նախագծերի, Ծառայության իրավասությունների շրջանակներում կնքվող պայմանագրերի, համաձայնագրերի վերաբերյալ առաջարկությունների, եզրակացությունների ներկայացումը, իրավական ակտերի նախագծերի մշակումը, ինչպես նաև նշվածի շրջանակներում վարչական վարույթների իրականացման ապահովմանն ուղղված իրավական եզրակացությունների մշակումը և տրամադրումը:
Միասնական սոցիալական ծառայության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում գործառույթների, խնդիրների կտրուկ աճը առաջացրել են Ծառայության իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնում փորձագետի ներգրավման անհրաժեշտություն: Անհրաժեշտություն է առաջացել Ծառայության իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթի իրականացման ծավալների կտրուկ ավելացման դեպքով ներգրավել փորձագետ:
2. Փորձագետ ներգրավելու ժամկետը 8 (ութ) ամիս է:
3. Փորձագետի պարտականություններն են՝
· իրականացնել կենսաթոշակների և նպաստների վերաբերյալ օրենսդրական և այլ իրավական ակտերի նախագծերի, Ծառայության պետի և Ծառայության գլխավոր քարտուղարի իրավական ակտերի, ցուցումների, պարզաբանումների, հանձնարարականների նախագծերի մշակման աշխատանքները,
· իրականացնել Ծառայության կողմից մշակված, Վարչության կարծիքին ներկայացված օրենսդրական և այլ իրավական ակտերի նախագծերի, Ծառայության պետի և Ծառայության գլխավոր քարտուղարի իրավական ակտերի, ցուցումների, պարզաբանումների, հանձնարարականների նախագծերի վերաբերյալ մասնագիտական եզրակացությունների տրամադրման աշխատանքները,
· իրականացնել Ծառայության գործունեությանն առնչվող պայմանագրերի համաձայնագրերի, լիազորագրերի, հանձնարարականների և այլ փաստաթղթերի նախագծերի մշակման, ինչպես նաև, Ծառայության գործունեությանն առնչվող պայմանագրերի, համաձայնագրերի, լիազորագրերի, հանձնարարականների և այլ փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ մասնագիտական եզրակացությունների տրամադրման աշխատանքները,
· իրականացնել Ծառայության կողմից կնքված պայմանագրերի գրանցման և հաշվառման աշխատանքները,
· իրականացնել գնման գործընթացի մրցութային հանձնաժողովներին մասնակցության և գործընթացի վերաբերյալ մասնագիտական եզրակացությունների տրամադրման աշխատանքները,
· իրականացնել իր իրավասությունների շրջանակներում Վարչության նպատակների և խնդիրների իրականացման համար անհրաժեշտ գնման առարկայի տեխնիկական բնութագրի նախագծի կազմման աշխատանքները,
· իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում Վարչություն հասցեագրված դիմում-բողոքների կապակցությամբ վարչարարության, Ծառայություն դիմած քաղաքացիներին անհրաժեշտության դեպքում իրավաբանական խորհրդատվության տրամադրման և վարչական ակտերի նախագծերի կազմման աշխատանքները:
4. Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
· Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
· բարձրագույն կրթություն՝ իրավագիտություն մասնագիտությամբ,
· հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ, կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ իրավունքի բնագավառում ` մեկ տարվա աշխատանքային ստաժ,
· ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի և իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
· MS Windows, MS Word, MS Excell համակարգչային ծրագրերով աշխատելու իմացություն:
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի օգոստոսի 20-ը:
6. Աշխատանքի վայր՝
ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 13:
7. Հայտարարություն սահմանափակումների բացակայության մասին՝
Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
8. Ընտրություն կատարելու եղանակն է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը:
9. Պահանջվող փատաթղթերն են՝
· դիմում (ձևը լրացվում է տեղում),
· անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի պատճենը),
· բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
· աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
· արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի՝ գրառում արված բոլոր էջերի պատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը,
· հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ սահմանված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):
10. Փաստաթղթերի ընդունման կարգը՝
Քաղաքացին պահանջվող փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ միասին ներկայացնում է անձամբ: Տեղում փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն:
11. Դիմումներն ընդունվում են Միասնական սոցիալական ծառայության վարչական շենքում՝ ք. Երևան, Նալբանդյան 13 հասցեում, հեռախոսահամար՝ 060-65-27-34, էլ. փոստի հասցե՝ narine.hakobyan@socservice.am: Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 930-ից մինչև 1230-ը: