Փորձագետի հայտարարություններ

Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (Գավառի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնում)

հուլիսի 28, 2026

Հայտարարություն

 

Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (Գավառի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնում)

 

1.    Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիր՝

Միասնական սոցիալական ծառայության Գավառի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի կանոնադրական գործառույթները և աշխատանքները տարածքի աշխատաշուկայի ընթացիկ վիճակի ուսումնասիրություն, վերլուծություն, կանխատեսում, տեղեկատվական շտեմարանի վարում գործատուներից, օտարերկրյա պետությունների համապատասխան մարմիններից թափուր աշխատատեղերի, զանգվածային ազատումների, ինչպես նաև սպասվելիք կառուցվածքային փոփոխությունների և այլ միջոցառումների մասին տեղեկությունների ստացում, ստացված տվյալները մուտքագրում,  տեղեկատվական շտեմարանի վարում և այլն բարեփոխումներով պայմանավորված նոր իրողություններին համահունչ և արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիների կուտակումներից խուսափելու և շահառուներին համալիր ծառայություններ պատշաճ մատուցելու, ինչպես նաև կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթի իրականացման ծավալների կտրուկ ավելացման դեպքով անհրաժեշտություն է առաջացել Գավառի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնում ներգրավել փորձագետ:

 

2.    Փորձագետ ներգրավելու ժամկետը 6 (վեց) ամիս է:

 

3.   Փորձագետի պարտականություններն են՝

·         մասնակցել տարածքի աշխատաշուկայի ընթացիկ վիճակի ուսումնասիրության, վերլուծության, կանխատեսման, տեղեկատվական շտեմարանի վարման գործընթացներին,

·         մասնակցել գործատուներից, օտարերկրյա պետությունների համապատասխան մարմիններից թափուր աշխատատեղերի, զանգվածային ազատումների, ինչպես նաև սպասվելիք կառուցվածքային փոփոխությունների և այլ միջոցառումների մասին տեղեկությունների ստացման գործընթացներին, ստացված տեղեկատվությունը մուտքագրել տեղեկատվական շտեմարան,

·         իրականացնել գործատուներին զբաղվածության պետական ծրագրերի, ինչպես նաև աշխատաշուկայի վիճակի վերաբերյալ տեղեկատվության և մասնագիտական խորհրդատվության տրամադրման գործընթացը,

·         մասնակցել քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների ուսումնասիրության, քննարկման, պատասխանի կազմման աշխատանքներին,

·         մասնակցել Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին՝ գործատուների հետ աշխատանքների մասով,

·         մասնակցել տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրի ընդունման գործընթացներին,

·         մասնակցել տարածքային համաձայնեցման կոմիտեների ձևավորման ու արդյունավետ գործունեության կազմակերպման աշխատանքներին,

·         իրականացնել զբաղվածության կարգավորման ամենամյա ծրագրի ընթացիկ մոնիթորինգ և մասնակցել զբաղվածության ամենամյա ծրագրի մշակման աշխատանքներին,

·         մասնակցել զբաղվածության պետական ծրագրերի իրականացման համար ոչ նպատակային ծախսված ֆինանսական միջոցների վերադարձման գործընթացին։

 

4.   Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝

·         Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,

·         առնվազն միջնակարգ կրթություն,

·     ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի և իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,

·         MS Windows, MS Word, MS Excel համակարգչային ծրագրերով աշխատելու իմացություն:

 

5.   Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի հուլիսի 31-ը:

 

6.   Աշխատանքի վայր՝

ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան փողոց 95:

 

7.    Հայտարարություն սահմանափակումների բացակայության մասին՝

Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

8.   Ընտրություն կատարելու եղանակն է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը:

 

9.   Պահանջվող փատաթղթերն են՝

·         դիմում (ձևը լրացվում է տեղում),

·         անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի պատճենը),

·         բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը,

·         արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի՝ գրառում արված բոլոր էջերի պատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը,

·         մեկ լուսանկար՝ 3X4 չափսի

·         հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ սահմանված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):

 

10. Փաստաթղթերի ընդունման կարգը՝

Քաղաքացին պահանջվող փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ միասին ներկայացնում է անձամբ: Տեղում փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն:

 

   11. Դիմումներն ընդունվում են Միասնական սոցիալական ծառայության վարչական շենքում՝ ք. Երևան, Նալբանդյան 13 հասցեում, հեռախոսահամար՝ 060-652-734, էլ. փոստի հասցե՝ narine.hakobyan@socservice.am : Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 930-ից մինչև 1230-ը: